ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Կամավոր ատեստավորման մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 7-ը. Անդրեասյան

Կամավոր ատեստավորման մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 7-ը. Անդրեասյան

Կամավոր ատեստավորման մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 7-ը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սիրելի ուսուցիչներ, հիշեցնում եմ, որ կամավոր ատեստավորման մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 7-ը։ Բոլոր մանրամասները և դիմելու ուղեցույցը՝ այստեղ:

Ինչ վերաբերում է առարկայական ուղեցույցներին, ապա հիշեցնեմ, որ կամավոր ատեստավորման կարգի համաձայն` յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակվելու է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։

Կարգի հղումը՝ այստեղ»,-նշել է նա:

 

  • Կիսվել: