Ջուլֆալակյանի առաջարկը՝ կապված Ապրիլի 24-ի հետ
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության օրվա հետ կապված ներկայացրեց իր առաջարկը՝ արտակարգ դրության պայմաններում զոհերի հիշատակը հարգելու վերաներյալ:
Նա ասաց. «Կարելի է կազմակերպել այնպես, որ նախապես պայմանավորված ժամի աշխարհի հայկական եկեղեցիներում հնչեցվեն զանգերը, մեր հայրենակիցները դուրս գան պատշգամբ կամ բակ և մեկ րոպե լռությամբ հարգեն զոհերի հիշատակը։ Այդպես շատ ազդեցիկ կլինի այս պայմաններում»։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ իրենք այժմ այդ առնչությամբ մի քանի տարբերակ դիտարկում են և քննարկումներում կներառեն նաև պատգամավորի առաջարկած տարբերակը։


