շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ջրանջատումներ և ջրամատակարարման ժամանակացույցի խախտում՝ Սյունիքի մարզում

Ջրանջատումներ և ջրամատակարարման ժամանակացույցի խախտում՝ Սյունիքի մարզում

Վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 21-ի ժամը 15.00-ից մինչև օգոստոսի 22-ի ժամը 24.00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Հարթաշեն, Քարաշեն, Խնձորեսկ, Տեղ, Արավուզ, Կոռնիձոր գյուղերի ջրամատակարարումը:

Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ Գորիս քաղաքում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով:

Նշվում է, որ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում՝ ըմբռնման համար:

  • Կիսվել: