կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ջերմուկում իրավիճակը խաղաղ է. համայնքի ղեկավար

Ջերմուկում իրավիճակը խաղաղ է. համայնքի ղեկավար

Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ջերմուկում իրավիճակը խաղաղ է: 

՛՛Տարբեր "լրատվամիջոցներով" շրջանառվոող լուրերն ու հիմնականում ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող "տարօրինակ" տեղեկատվությունը, մարդկանց մոտ սխալ պատկերացում են ստեղծում զբոսաշրջային քաղաքի մասին, որտեղ այս պահին էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան (հիմնականում արտերկրից):

Ջերմուկում տիրող իրավիճակի, և մեր քաղաքի ճակատագրի մասին խոսում ու "մտահոգվում" են մարդիկ, ովքեր մեկ տարի ժամանակ ու հնարավորություն են ունեցել իրենց այցելությամբ, ինչ որ չափով նպաստելու քաղաքի վերականգնմանը, բայց չեն էլ փորձել`նախընտրելով հիմա հեռակա կերպով ենթադրություններ անելու և խուճապ տարածելու տարբերակը:

Եթե հնարավորություն չունեք օգնելու, օգտագործեք գոնե չխանգարելու տարբերակը, քանի որ ձեր "վերլուծությունները" նաև կարդում ու դիտում են այս քաղաքում ապրող խաղաղ բնակիչները՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: