Ջանջուղազյանը, Էրիկ Գրիգորյանը կարո՞ղ են համարվել Սերժ Սարգսյանի մնացորդ, թե՞ ոչ․ Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր խորհրդարանական ճեպազրույցներում անդրադարձել է երեկ գիշերը ուղիղ եթերում վարչապետի հայտարարության, թե պետական համակարգը պետք է մաքրել «Սերժի մնացորդներից»։
«Հիմա էլ Սերժ Սարգսյանի մնացորդներից է խոսում․ Հիմա ես հարցեր ունեմ՝ օրինակ, Ֆինանսների նախարար Ջանջուղազյանը կարո՞ղ է համարվել Սերժ Սարգսյանի մնացորդ, թե՞ ոչ։ Կարող եմ թվարկել բոլորին։ Կամ բնապահպանությաննախարարը։ Այդ երկու նախարարներին Լուսավոր Հայաստանը անվստահություն է հայտարարել։ Հիմա էդ մարդիկ, ում հետ ինքը ամեն օր աշխատում է, Սերժ Սարգսյանի մնացորդներ ե՞ն թե ոչ։ Եվ ի վերջո հարց ունեմ այդ մարդկանց՝ էդ մարդի չեն վիրավորվո՞ւմ, որ ամեն անգամ իրենց մասին նման բան է հայտարարում։ Չեն վիրավորվում ու շարունակում են աշխատել։ Ո՞նց կարելի է նման մթնոլորտում արդյունավետ աշխատել։ Միգուցե վիրավորվել են ու այսպիսի աբսուրդ փաթեթներ են հաստատում, որով ձախողման են տանում այս կառավարությանը», -հարցեր բարձրացրեց Մարուքյանը։


