շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսրայելում ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան. ԱԳՆ

Իսրայելում ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան. ԱԳՆ

Իսրայելում ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

՛՛Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել: ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան:

Իսայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ:

Գործում է շուրջօրյա թեժ գիծ (+972 050 667 03 45):

Ըստ իրավիճակի հետագա զարգացման, հանդես կգանք լրացուցիչ տեղեկատվությամբ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: