չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Իսրայել Հակոբկոխյանը դուրս եկավ վեցօրյա հացադուլից

Իսրայել Հակոբկոխյանը դուրս եկավ վեցօրյա հացադուլից

Երևանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն այսօր՝ օգոստոսի 18-ին, դուրս եկավ հացադուլից։

Այսօր Հակոբկոխյանին մոտեցան «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և այլ քաղաքացիներ, տեսնելով, որ չեն կարողանում համոզել նրան դուրս գալ հացադուլից, հայտարարեցին, որ միանում են Հակոբկոխյանին և իրենք էլ են հացադուլ հայտարարում։ Այդ պահին Հակոբկոխյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը։

Իսրայել Հակոբկոխյանի հացադուլն ուղղված էր ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, Լանզարոտեյի կոնվենցիայի վավերացման, Ամուլսարի շահագործման և իշխանությունների այլ գործողությունների։

  • Կիսվել: