երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իսպանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Իսպանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Ս․թ․ փետրվարի 2-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլու հետ, տեղեկացնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
 
՛՛ՀՀ դեսպանը շնորհավորեց Զ․ Պոլոլիկաշվիլուն UNWTO-ի Գլխավոր քարտուղար վերընտրվելու կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթեց նրան։
 
Դեսպան Վ․Կարմիրշալյանն ու Զ․ Պոլոլիկաշվիլին քննարկեցին Հայաստանի և UNWTO-ի միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու, Հայաստանին Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ռեգիոնալ ծրագրերին առավել ինտեգրելու հնարավորությունները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: