երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Իշխանությունն իմացել է, որ մեզ սպառնում է պատերազմ, բայց որեւէ քայլ չի ձեռնարկել. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն իմացել է, որ մեզ սպառնում է պատերազմ, բայց որեւէ քայլ չի ձեռնարկել. Տիգրան Աբրահամյան

Զինված ուժերի կազմաքանդման գործընթացի սկսվել է շատ ավելի վաղ, 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ ՀՀ-ում իշխանության եկավ այս որակի իշխանություն: Այս մասին, այսօր Գլխավոր դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«ՊՆ-ի կազմաքանդումը սկսվեց այն ժամանակ, երբ 2018-ին ՊԲ հրամանատարի պաշտոնից  սեփական ժողովրդի ազգային ազատագրական պայքարը պաշտպանելու համար պաշտոնից հեռացվեց Լեւոն Մնացականյանը: Բանակի կազմաքանդումը սկսվեց այն ժամանակ, երբ զինվորականների համար ստեղծվեցին այնպիսի պայմաններ, որ մարդիկ թքեն եւ ուղղակի դուրս գան:

  • Կիսվել: