չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են Opel-ները. հիվանդանոց տեղափոխված վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են Opel-ները. հիվանդանոց տեղափոխված վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, g8wum 1 shamshyan.com-y:

Ժամը 21:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են 29-ամյա Սարո Մանուկյանի վարած Opel Astra մակնիշի 77 PR 787 համարանիշի և 36-ամյա Էդգար Աբրամյանի վարած Opel Vectra մակնիշի 30 OՏ 871 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: