Իսակովի պողոտայում լուսացույցներից մեկը հուլիսի 9-ից կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ից Իսակովի պողոտայի հ.27 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրված լուսացույցը հետիոտների համար կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով: Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պետք է սպասի 2-3 րոպե և հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատի փողոցը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: