Մեկ անձ 500–ից ավելի շտապօգնության կանչ է արել. Ավանեսյանը՝ չարաշահումների մասին
ՀՀ իշխանությունները չեն փոփոխի առողջապահության պարտադիր ապահովագրության շրջանակում նախատեսված շտապօգնության 8 անվճար զանգերի քանակը, քանի որ քաղաքացիների կողմից լուրջ չարաշահման դեպքեր են գրանցել։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2025 թվականին պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ շտապօգնության այդ 8 անվճար զանգերի քանակն ավելացնել։
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ ամեն ամիս մոնիտորինգ են արել և արձանագրել, որ տարեկան 8 կանչը լիովին բավարար է։
«Մենք ունենք փոքրաթիվ անձինք, որոնք չարաշահումներ են անում` հարյուրավոր կանչեր անելով։ Վերջերս էլ մի անձ 500–ից ավելի կանչ էր արել, ինչը վկայում է, որ դա շտապօգնության կանչ չէ։ Նրան ուղարկվել են վճարման անդորրագրեր և հետագայում, անհրաժեշտության դեպքում, հարկադիր կատարման ծառայության միջոցով մենք այդ գումարը կգանձենք»,-նշեց Ավանեսյանը:
Նա տեղեկացրեց, որ վերանայվել են նաև շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը, որպեսզինրանք էլ ավելի որոկյալ ծառայություններ կարողանան մատուցել բնակչությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Դրանից հետո, կախված տեղանքից, գումարը կտատանվի 10 000 – 15 000 դրամի սահմաններում։



