ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Իրինդ գյուղում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի կախված դի

Իրինդ գյուղում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի կախված դի

Ինչպես արդե տեղեկացրել էինք՝ այսօր Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ոստիկանության Թալինի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ, 26-ամյա Կարեն Մարկոսյանը։

Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջինիս հայտնաբերել են ծառից կախված վիճակում՝ ծնկները գետնին։ Վերջինիս գտել են գյուղում չբնակեցված ամառանոցներից մեկի ծառից կախված։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս ավտոմեքենան հայտնաբերվել է գյուղի մեկ այլ հատվածում։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ։ Ոչ մեկ չի կարող բացատրել, թե ինչ է տեղի ունեցել 26-ամյա երիտասարդի հետ։

 
 
 

  • Կիսվել: