ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իրենք էլ «պիպետկա» են ձեռք բերել առանց մեջի կաթիլների. Սեյրան Օհանյանը՝ իշխանությունների մասին

Իրենք էլ «պիպետկա» են ձեռք բերել առանց մեջի կաթիլների. Սեյրան Օհանյանը՝ իշխանությունների մասին

Այդ խոսույթն այսօրվա իշխանությունների լեքսիկոնում է: Այս մասին, այօսր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դիմելով պատգամավոր Քրիստինե Վարդանյանին՝ ասել էր. «Սովոր էիք և այդպիսին էր կարգը, համակերպված էիք, որ պիպետկով կաթացնեն էնքան զենք, ինչքան պետք է և չկաթացնեն էնքան զենք, որ երբ դրա կարիքը չլինի, որ էդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի և գործի դրվեն այլ սցենարներ։ Բարեբախտաբար, հիմա այլ վիճակում ենք»։

«Եթե խոսքը գնում է պիպետկային, իրենք էլ պիպետկա են ձեռք բերել առանց մեջի կաթիլների. ռազմական տեխնիկա՝ առանց սպառազինության», - ասաց Սեյրան Օհանյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի զինված ուժերը սկսել են կայանալ զրոյական կետից, ֆիդայական ջոկատներից ձեւավորվել է բանակ, սպառազինություն է ձեռք բերվել գործընկերներից, մի մասը՝ ձրի, մի մասը՝ հակռակորդից որպես ռազմավար:

  • Կիսվել: