կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 18:10-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 18:10-ի դրությամբ

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18:10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Արագածի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

՛՛Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու տարածաշրջաններում անձրև է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 2-5 մետր։
Արտաշատի, Թալինի տարածաշրջաններում և Սպիտակի, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: