Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 10:10-ի դրությամբ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Նորավանից մինչև Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ջաջուռի, Քեթիի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի ոլորաններում, Սևանի, Գավառի, Մարտունիի, Հրազդանի, Ստեփանավանի, Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սիսիանի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ:


