հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրաքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել

Իրաքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել

Իրաքի առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ին հայտարարել է երկրում կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը. վարակը հայտնաբերել են Իրանի մի քաղաքացու մոտ: Այդ մասին ասված է նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է Ria.ru-ն։

«Կրոնական ուսումնական հաստատություններից մեկի ուսանողի, որը Իրանի քաղաքացիություն ունի եւ Իրաք Է ժամանել նախքան Իրանի հետ սահմանները փակելու վերաբերյալ կառավարության (կորոնավիրուսի դեմ պայքարի) ճգնաժամային շտաբի որոշումը, բժշկական հետազոտության արդյունքները հայտնաբերել են նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նաջաֆի նահանգի առողջապահության դեպարտամենտը մամուլի տեղեկագրում հայտարարել է, որ դեպքը գրանցվել է երկրի հարավ-արեւմուտքի այս նահանգում, որտեղ գտնվում Է շիա մուսուլմանների սրբազան վայրեր ուխտագնացության կենտրոններից մեկը։

  • Կիսվել: