չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանը պատրաստ է ՀՀ-ի հետ համագործակցել բժշկության, շինարարության, հանքարդյունաբերության և նավթաքիմիական ոլորտներում. Ռոստամի

Իրանը պատրաստ է ՀՀ-ի հետ համագործակցել բժշկության, շինարարության, հանքարդյունաբերության և նավթաքիմիական ոլորտներում. Ռոստամի

Իրանի սոցիալական ապահովության ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Ալի Ռոստամիի և Իրանում ՀՀ տնտեսական կցորդի հանդիպման ժամանակ, ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման, արտահանման ծավալների մեծացման և եկկողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:

Հանդիպման ընթացքում, Ալի Ռոստամին ասել է. ««Շասթա» ընկերությունը, որը ղեկավարում է տրանսպորտի, դեղորայքի, ցեմենտի, շինարարության, կապալառուների, հանքարդյունաբերության և նավթաքիմիական ոլորտների 9 հոլդինգ, լավ տարբերակ է Հայաստանում ներդրումներ կատարելու համար»:

 Անդրադառնալով Իրանի և Հայաստանի  միջև լավ քաղաքական հարաբերություններին, Ալի Ռոստամին հավելել է. «Իրան-Հայաստան քաղաքական  հարաբերությունները լավ մակարդակի վրա են, և երկու երկրների պաշտոնյաների միջև բանակցությունները պետք է հանգեցնեն համաձայնեցված ոլորտներում գործնական քայլերի»:

«Շասթա» ընկերության գործադիր տնօրենը, նշելով, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումն Իրանի համար դարպաս է դեպի Ասիա, հավելել է. «Եթե Հայաստանում իրանական դեղամիջոցները հաստատվեն առողջապահության նախարարության կողմից, մենք պատրաստ ենք սկսել մատակարարումներն այդ երկիր և այնտեղ գործարկել համապատասխան սարքավորումներ ու տեխնոլոգիաներ»:

  • Կիսվել: