երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իրանում քննարկվել է ՀՀ-ում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը

Իրանում քննարկվել է ՀՀ-ում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը

Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական ապահովության ներդրումների ընկերության հրավերով հուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում ՀՀ-ի դեսպանությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ծանոթացել է դեղագործական մի շարք ձեռնարկությունների արտադրությանը:

Այնուհետև կողմերի միջև տեղի են ունեցել քննարկումներ Հայաստանում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, որի արդյունքում ստորագրվել է համապատասխան արձանագրություն:

  • Կիսվել: