Իրանում կորոնավիրուսից մահվան ընդհանուր դեպքերը հասել են 2517-ի. Իրանում ՀՀ դեսպանության տվյալները
Իրանում ՀՀ դեսպանությունը SHANTNEWS-ին է տրամադրել Իրանում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրական վերջին տվյալները:
«Իրանում կորոնավիրուսի հետ կապված մարտի 28-ի պաշտոնական վիճակագրությունը հետևյալն է.
վարակակիրներ – 3076 (ընդհանուր՝ 35408),
մահեր – 139 (ընդհանուր՝ 2517),
ապաքինումներ – 546 (ընդհանուր՝ 11679)»,- հայտնում են դեսպանությունից:


