ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Իրանի հայերեն ռադիոժամի հաղորդումները հունիսի 19-ից կհեռարձակվեն FM ալիքով

Իրանի հայերեն ռադիոժամի հաղորդումները հունիսի 19-ից կհեռարձակվեն FM ալիքով

Իրանի իսլամական հանրապետության ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրենության ջանքերի շնորհիվ հունիսի 19-ից Իրանի մայրաքաղաք Թեհրանում հայերեն ռադիոժամի հետկեսօրեի հաղորդումները կհեռարձակվեն FM ալիքով, գրում է parstoday.com-ը:

2020 թվականի հունիսի 19-ից ԻԻՀ հեռուստատեսության հայերեն  ռադիոժամի հետկեսօրեի  հաղորդումները  կհեռարձակվեն ամեն օր ժամը 13-ն  անց 50 րոպեից մինչև 14-ն անց   20  րոպեի ընթացքում  Թեհրանում FM ալիքի 99.5 մեգահերց հաճախականությամբ: Թեհրանահայությունը կարող է ունկնդրել հայկական ռադիոյի բազմազան ու հետաքրքիր հաղորդումները:

Հայերեն ռադիոժամն Իրանի իսլամական հանրապետության ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների ռադիոկայաններից է:Այն հիմնադրվել է 74 տարի առաջ: 

Հայերեն ռադիոժամի հաղորդումները հեռարձակվում են ամեն օր՝ երկուսուկես ժամ, երկու բաժիններում՝ ներքին և արտասահմանյան: Ներքին ծրագրերի նպատակն է լուսաբանել Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, հատկապես հայ համայնքի կյանքը, իսկ արտասահմանյան թողարկումներում առաջնահերթությունը տրվում է Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի քաղաքականության լուսաբանմանը:  

  • Կիսվել: