շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Իրանական արտադրության ԱԹՍ-ների լայն կիրառությունն Ուկրաինայում ստվերել է էրդողանական «Բայրաքթարների» փառքը․ Իրանագետ

Իրանական արտադրության ԱԹՍ-ների լայն կիրառությունն Ուկրաինայում ստվերել է էրդողանական «Բայրաքթարների» փառքը․ Իրանագետ

Ինչպես միշտ, առանց ավելորդ աղմուկի և բարձրագոչ հայտարարությունների ու գովազդի, Իրանը փաստացիորեն վերածվել է ժամանակակից ԱԹՍ-ների ողջ շարքն արտադրող գերտերության։ Այս  մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը․

«Իրանական արտադրության ԱԹՍ-ների լայն կիրառությունն Ուկրաինայում ստվերել է էրդողանական վարչախմբի գովական «Բայրաքթարների» իբր փառքը, որի մասին ուկրաինացիները նույնիսկ հասցրել էին երգ գրել։ 

Ինչպես միշտ, առանց ավելորդ աղմուկի և բարձրագոչ հայտարարությունների ու գովազդի, Իրանը փաստացիորեն վերածվել է ժամանակակից ԱԹՍ-ների ողջ շարքն արտադրող գերտերության, իսկ եթե արժանահավատ լինի այն տեղեկատվությունն, ըստ որի Ռուսաստանը պատրաստվում է իրանցիներից գնել նաև բալիստիկ հրթիռներ, ապա նաև՝ մերձավորարևելյան հրթիռային գերտերության։

Իրանական տելեգրամյան ալիքներում հրապարակված ծաղրանկարում իրանական «Շահեդ» անօդաչուների տաղավարի մոտ հերթ է, մինչդեռ թուրքական «Բայրաքթարները» հաճախորդ չունեն»:

 

  • Կիսվել: