շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ինձանից մեծ ես, նենց ես հագնվել, ոնցոր նախախար ըլնես, քո տունը շինվի. Լարված իրավիճակ՝ Արմավիրում (թարմացված)

Ինձանից մեծ ես, նենց ես հագնվել, ոնցոր նախախար ըլնես, քո տունը շինվի. Լարված իրավիճակ՝ Արմավիրում (թարմացված)

Արմավիրի մարզում լարված իրավիճակը պահպանվում է: Քաղաքացիները պահանջում են լուծել ջրի հարցը:

Այստեղ քաղաքացիների հետ զրույցում ներկա գտնվող պաշտոնյաներից մեկը ասաց, որ վթար է եղել, զբաղվում են հարցով, առաջիկա ժամերի ընթացքում հարցը կլուծվի: Քաղաքացիներն իրենց հերթին նշում են, որ բերքը փչանում է, փող չեն ուզում, ջուր են ուզում, որ բերք մշակեն, հացի խնդիր չունենան:

«Դու Արարատ ես ծխում, մենք Չիբուխի փող էլ չունենք»,-ասաց քաղաքացիներից մեկը:

«Աստված պատժելու է ձեր ղեկավարության, ժողովուրդը մեղք են: Ինձանից մեծ ես, նենց ես հագնվել, ոնցոր նախախար ըլնես, քո տունը շինվի: Երեք պատերազմ եմ տեսել, սաղ նախարարներն այնպես արեցին, որ երկիրն այս օրին է»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

Արդյունքում պարզվեց, որ երկխոսող քաղաքացիները երկուսն էլ 1960 թիվ են:

  • Կիսվել: