կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինձ լռեցնելն անհնար է. Նարեկ Մալյանի ուղերձը ՁՊՎ-ից (լուսանկար)

Ինձ լռեցնելն անհնար է. Նարեկ Մալյանի ուղերձը ՁՊՎ-ից (լուսանկար)

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրապարակել է Նարեկ Մալյանի ուղերձը ՁՊՎ-ից:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ինձ ձերբակալել են «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու մեղադրանքով: Ինձ լռեցնելը անհնար է, ես պարտություն չունեմ, ներկայացումը անպայման բեմադրվելու է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աթանեսյանը տղեկացրել էր, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:

 

  • Կիսվել: