երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինձ համար այս հարցը սպառված է. ԿԳՄՍ նախարարը` ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի մասին

Ինձ համար այս հարցը սպառված է. ԿԳՄՍ նախարարը` ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի պաշտոնից ազատման հարցը սպառված է։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նա հրաժարվեց այլ մեկնաբանություններ տալ։

Նախարարը տեղեկացրեց, որ բուհի ղեկավարման պարտականությունը ժամանակավորապես դրված է պրոռեկտորի վրա։

Լրագրողի հարցին` արդյոք Գալոյանի հրաժարականը կապ ունի՞ այն լուրերի հետ, որ նա իբր ԱՄՆ–ում գողություն է արել, և ԿԳՄՍ նախարարի գրության համապատասխան պատասխանը եկել է ԱՄՆ–ից։

«Ես հարգանքով եմ վերաբերում Դիանա Գալոյանի որոշմանը։ Կարծում եմ` մնացած բոլոր հարցերը օրակարգային չեն»,– նշեց Անդրեասյանը։

Հարցին` արդյոք նա զրուցե՞լ է Գալոյանի հետ, նախարարը պատասխանեց, որ ինքը պարբերաբար աշխատանքյաին հանդիպումներ ու քննարկումներ է ունենում բուհերի բոլոր ռեկտորների հետ։

Հիշեցնենք` Դիանա Գալոյանը ՀՊՏՀ ռեկտոր էր նշանակվել 2020 թ. դեկտեմբերի 23–ին։Այս տարվա մարտի 19-ին հայտնի դարձավ, որ նա հրաժարական է տվել։

  • Կիսվել: