Ինչու է բերման ենթարկվել Դավիթ Ափոյանը․ պարզաբանում
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը քննվում է ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։ Այս մասին InfoPort.am-ին հայտնել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ։