երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ինչպես են հարազատները դիմավորում հայրենիք վերադարձած գերիներին (տեսանյութ)

Ինչպես են հարազատները դիմավորում հայրենիք վերադարձած գերիներին (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Նառա Դեմիրճյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Էրիկս, բարի վերադարձ, մեր հերոս տղա»։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հարազատները դիմավորում վերադարձած գերիներին։

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ երեկ՝ հունիսի 12-ին,  ասաց, որ 15 գերիներն արդեն Հայաստանում են։

«Ես հիմա հարկ եմ համարում անդրադառնալ մեր 15 եղբայրների վերադարձի բոլոր հանգամանքներին։ 2 օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պեռտքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձանարարույամբ ունի առաքելությունինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվել այդ գործին։

Ես, բնականաբար, ասեցի, որ մենք պատրաստ ենք, և այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապտի, վրաց մեր եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել Եվրամիության մեր գործընկերներին։ Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանից մտել են Վրաստան, ապա՝ Բագրատաշենով ՀՀ։ Հիմա կտեղափոխվեն, բուժզննություն կանցնեն։ Մենք անպայման հարազատների հետ տեսակցությունն այսօր կապահովենք»,- ասաց նա։

Տեսանյութն՝ այստեղ։

  • Կիսվել: