երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանի աջակցին հրավիրել ԱԱԾ

Ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանի աջակցին հրավիրել ԱԱԾ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ երկրորդ նախաագհ Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Միանսյանը հրավիրվել էր Ազգային Անվտանգության Ծառայություն։

Yerevan.Today-ի հետ զրույցում Արմեն Մինասյանն ասաց․

«ԱԱԾ-ում այնպիսի հարցերի շուրջ է եղել խոսակցությունը, որը զավեշտ է։ Ասում են՝ Դուք գրում եք Նիկոլ Փաշինյանը գործակալ է, արդյո՞ք ունեք փաստեր, թե ինչ-որ երկրի գործակալ է։ Պատասխանել եմ, որ դա իմ վերլուծության արդյունքն է, և որ գործակալ կարող է լինել նա, որը ինչ-որ մի պետության ջրաղացին ջուր է լցնում, որը քո պետության շահին համապատասխան չի գործում։ Դա էլ է կոչվում գործակալ։ Այսինքն, ԱԱԾ-ն էլ գիտի, որ դա քո կարծիքն է։ Կամ հումորային նյութի վրա են բևեռվում, որն ամեն կերպ երևում է, որ հումորային է։

Երբ դու մտածում ես ինչ գրես, որ հանկարծ ԱԱԾ-ն չգա, վախի մթնոլորտը այդ ձև է տարածվում, մարդու քաղաքացիական ազատությունն են հսկում»։

Ըստ Մինասյանի, սա Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շրջանում վախեր տարածելու համար է․ «Այս քայլերը տանում են նրան, որ աջակիցները վախենան։ ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի փոխարեն փորձում է նրա արտաքին, ներքին քաղաքականությունը և իրավական դաշտում քաղաքականությունը «կարգավորել»՝ հասարակությանը լռեցնելով։ Մեր երկրի ղեկավարը, լինելով լրագրող, այն լրատվական նյութը, կամ այն մարդու նյութը, որն ունի սպառում, իրեն անհանգստացնում է և ինքը այդ խնդիրը փորձում է լուծել աշխատացնելով երկրի համար մեկ անվտանգություն պաշտպանող ուժային կառույցին։ Իր սխալները, իր կառավարման արդյունքում գրանցած սխալները փորձում է բարդել ընդդիմադիր դաշտի վրա, և հատկապես ուժը տեսնում է մեր դաշտի վրա»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: