կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչո՞ւ են ՀՀ տարածքում հայտնված երկու ադրբեջանցի զինծառայողները վերադարձվել․ ԱԱԾ-ի պարզաբանումը

Ինչո՞ւ են ՀՀ տարածքում հայտնված երկու ադրբեջանցի զինծառայողները վերադարձվել․ ԱԱԾ-ի պարզաբանումը

Ադրբեջանի երկու զինծառայողները ՀՀ տարածքում են հայտնվել եղանակային պայմանների պատճառով մոլորվելու արդյունքում։ Նրանց վերադարձնելու վերաբերյալ համապատասխան որոշումը կայացվել է ՌԴ խաղաղապահների հետ համակողմանի քննարկումների արդյունքում: Նկատի է առնվել հայկական կողմից ևս նմանատիպ դեպք ունենալու և փոխադարձ համաձայնությամբ նույն ընթացակարգով հարցը լուծելու նախադեպը։

Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ից:

Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարի 1-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի ԱԱԾ-ն երկու ադրբեջանցի զինվորականի է Սյունիքից բերման ենթարկել, ապա ռուսական կողմի միջնորդությամբ նրանց հանձնել Ադրբեջանին։ Ադրբեջանցիները Տեղ գյուղի մերձակայքում էին գերեվարվել։

  • Կիսվել: