Ինչո՞ւ է Արմեն Գրիգորյանի հարսանիքի թեման եղել տիեզերքը. մանրամասներ
Նոյեմբերի 9-ին Շուշիում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը, ում հարսնացուն ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է՝ Մանեն։ Այս մասին գրում է armdaily.am-ը:
Հարսանյաց արարողության թեման եղել է տիեզերքը, քանի որ Գրիգորյանը տիեզերքի և տիեզերական թեմաների սիրահար է։ Թեմայի ընտրությունը ամենեւին էլ պատահական չէ, այն պայմանավորված է իր և Մանեի միջև մեծ տիեզերական սիրով։
Կայքը նշում է, որ իր տեղեկություններով՝ արարողության ժամանակ «սկաֆանդր» է դրված եղել նկարվելու համար։ Երևանից ժամանած հյուրերը մեծ սիրով նկարվել են, բայց Արցախի հյուրերն իրենց զերծ են պահել նկարվելուց և միայն երեխաներին են թողել «սկաֆանդրի» հետ նկարվել։ Տիեզերական հագուստի ատրիբուտներ են եղել նաև հարսի և փեսայի զգեստների և աքսեսուարների վրա։ Գրիգորյանի փողկապի վրա մոլորակներ են եղել պատկերված, իսկ Մանեի ծաղկեփնջի մեջ վառվող լույսեր են եղել ամրացված։ Հարսանյաց տարոսիկների վրա էլ փակցված են եղել Ղարաբաղի բարբառով ասացվածքներ։
armdaily.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հարսանիքի անվանումը՝ Հարսանիք Շուշիում, նույնպես պատահական չէր ընտրված։ Գրիգորյանը միշտ ցանկացել է կրկնել Կոմանդոսի սխրանքը և ունենալ իր հարսանիք լեռներումը։ Դա եղել է Գրիգորյանի և նրա վաղամեռիկ հոր երազանքը։
Հարսանիքի համար հատուկ հրավիրված երաժշտական հյուրեր չեն եղել։ Խնջույքի կեսից միացել է DJ Vakcina-ն, ով ավելի է ակտիվացրել հարսանեկան խնջույքը։ Ներկաների փոխանցմամբ՝ DJ Vakcina-ի գալուց հետո պաշտոնյաները սկսել են ակտիվանալ և պարել, իսկ դրանից առաջ պասիվ են եղել և մեկուսացած։