շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ինչ հանգամանքներում է մահացել Աշոտ Կարապետյանը. մանրամասներ

Ինչ հանգամանքներում է մահացել Աշոտ Կարապետյանը. մանրամասներ

Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մահացել է Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունից: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Գարեջրի գործարանի տարածքում պայթյունը տեղի է ունեցել այսօր ժամը 6:40-ին: Պայթյունի պատճառ է դարձել տեխնոլոգիական գործընթացի խաթարումը: Պայթյունից հետո հրդեհ է սկսվել:

Կարապետյանի մահվան լուրը հաստատել են Ստավրոպոլի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Պյատիգորսկի ղեկավարությունը հայտնել է, որ արտադրամասը չի ունեցել գազի միացման թույլտվություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

  • Կիսվել: