երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ինչ է պետք անել, երբ շունը կծել է

Ինչ է պետք անել, երբ շունը կծել է

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը ՀՈԱԿ-ը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչ է պետք անել շան կծելու դեպքում:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ելնելով վերջին շրջանում ստացած ահազանգերից` կծման դեպքերի վերաբերյալ, Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ ` հայտնաբերելու խնդրահարույց շներին։

Եթե շունը կծել է Ձեզ պետք է.

🔹դիմել բժշկական հաստատություն

🔹ստանալ անհրաժեշտ բուժօգնություն

🔹 բժշկից պահանջել համապատասխան փաստաթուղթ կծման դեպքի վերաբերյալ

🔹 թուղթը ներկայացնել "ԹԿՎԿ" ՀՈԱԿ

🔹 ինֆորմացիա տրամադրել շան մասին (կլիպսի համար, գույն, գտնվելու վայր, ցանկալի է նկար)»:

  • Կիսվել: