«Իկար» ավիաընկերությունը Երևանից թռիչքներ չի իրականացնելու դեպի Ղրիմ
Տեղեկությունները, թե ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է իրականացնելու դեպի Ղրիմ, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն։
Այդ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, հայտ չի ներկայացվել, հետևաբար կանոնավոր թռիչքների մասին պայմանավորվածություն ևս չկա։ Այս մասին կոմիտեից հայտնել են infocheck.am-ին։