շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ի հեճուկս կարծրատիպերի, հետամուտ եղեք գիտնական դառնալու երազանքներին. ԱՄՆ դեսպանությունը՝ աղջիկներին ու կանանց

Ի հեճուկս կարծրատիպերի, հետամուտ եղեք գիտնական դառնալու երազանքներին. ԱՄՆ դեսպանությունը՝ աղջիկներին ու կանանց

Այսօր Գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկների միջազգային օրն է:

Այս առնչությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է. «Նշելով այն՝ մենք կանանց ու աղջիկներին հորդորում ենք, ի հեճուկս կարծրատիպերի և գենդերային կանխակալությունը, հետամուտ լինել գիտնական դառնալու իրենց երազանքներին։

Օրվա կապակցությամբ ուզում ենք ներկայացնել Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագրի ուսանողներից մեկին՝ Սոնա Չիթչյանին, որը Միչիգանի նահանգային համալսարանում մագիստրոսական ծրագրով աստղագիտություն է ուսումնասիրում։ Ֆիզիկայի նկատմամբ սերը Սոնան զգացել էր դեռ 7-րդ դասարանում, երբ սկսել էր մաթեմատիկայի ու ֆիզիկայի օգնությամբ բացատրել ու բնութագրել բնական երևույթները։ Հաջորդիվ Սոնան ուսանել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։

Բնական գիտությունների նկատմամբ սերն էլ Սոնային տարավ Միացյալ Նահանգներ, որտեղ Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագրի շնորհիվ նա կարողացավ հետամուտ լինել իր երազանքների իրականացմանը։ Ուսումնառությունն ավարտելուց հետո Սոնան մտադիր է Հայաստանում հիմնել տիեզերական հետազոտությունների կենտրոն։

Եկե՛ք հաջողություն ու մեծամեծ գիտական ձեռքբերումներ մաղթենք Սոնային։

Հոդվածը կարող եք ընթերցել այստեղ՝ https://bit.ly/3un0PbT

  • Կիսվել: