երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ի գիտություն ավագ և միջին բուժաշխատողներին

Ի գիտություն ավագ և միջին բուժաշխատողներին

Առողջապահության նախարարությունը կարևոր տեղեկատվություն է հայտնել բուժաշխատողների համար:
 
Ավագ և միջին բուժաշխատողները հավաստագրման նպատակով օրենսդրությամբ սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի շրջանակներում (ավագ բուժաշխատողներ՝ 220 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողներ՝ 140 ՇՄԶ կրեդիտ) յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում պարտադիր պետք է ունենան․
 
1. «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» թեմայով դասընթացից՝ 12 ՇՄԶ կրեդիտ,
 
2. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ» թեմայով դասընթացից՝ 10 ՇՄԶ կրեդիտ։
 
Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
 
Նմանատիպ ՇՄԶ կրեդիտավորված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք գտնել ԱԱԻ-ի պաշտոնական կայքում՝ 

  • Կիսվել: