երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ով ասի, որ դրոշ չտեղադրելը դավաճանություն է, ստորի ծնունդ է․ Հյուսիսային համալսարանի ռեկտորը թույլ չտվեց դրոշ տեղադրել

Ով ասի, որ դրոշ չտեղադրելը դավաճանություն է, ստորի ծնունդ է․ Հյուսիսային համալսարանի ռեկտորը թույլ չտվեց դրոշ տեղադրել

Մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացնում երևանյան բուհերում։ Նրանք փորձեցին Արցախի դրոշ տեղադրել Հյուսիսային համալսարանում, սակայն նրանց թույլ չտվեցին և հորդորեցին դուրս բերել դրոշը համալսարանի տարածքից՝ նշելով, որ համալսարանը մասնավոր տարածք է։

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը երիտասարդներին ասաց՝ եթե դրոշ դրվելով հարց լուծվեր, միլիոն հատ դրված կլիներ։

«Համալսարանը մասնավոր ուսումնական հաստատություն է, այն չի կարող հանրային վայր հանդիսանալ, որ ցանկացած ակցիայի շրջանակներում մարդիկ մտնեն, ինչ ուզեն, անեն։ Ինչքան էլ ձեր քայլը ազգանվեր լինի, դուք ապօրինի մտաք շենք։ Եթե Արցախի դրոշը դնելով հարցը լուծվեր, հանրապետության մեծ մասի պատշգամբներից դրոշը կախած կլիներ։ Ձեր քայլը մեր համալսարանում իրագործելու համար ոչ նպատակահարմար ենք գտնում։ Եթե մեկը կարող է ինձ ապացուցել, որ դրոշ չդնելը դավաճանություն է, ինքը ստորի ծնունդ է, գնացեք այդ ակցիան ձեր միջավայրում արեք, սա մասնավոր հաստատություն է»,- ասաց ռեկտորը։

Երիտասարդները համալսարանի բակում տեղադրեցին դրոշը, կարմիր ծուխ բաց թողեցին և շարունակեցին իրենց ակցիան։

  • Կիսվել: