ՌԴ-ն նախատեսում է մինչև 2028 թվականը արդիականացնել ՀՀ գազային համակարգը, իսկ մինչև 2038 թվականը՝ երկաթուղային ցանցը
Աբովյանի գազապահեստարանի ընդլայնման, գազատարների վերակառուցման և նոր բաժանորդների միացման ներդրումները կազմում են 270 միլիոն դոլար։ Դրա մասին հաղորդվում է Росконгресс հանդեսում։
Աշխատանքների ավարտը նախատեսված է 2028 թվականին։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության շարժակազմի վերականգնման մեջ կատարված ներդրումները կազմել են 445 միլիոն դոլար։ Աշխատանքների ավարտը նախատեսված է 2038 թվականին։
Բացի դրանից, Ռուսաստանի Դաշնությունը 30 միլիոն դոլար է ներդրել տվյալների մշակման կենտրոն ստեղծելու համար։ Կենտրոնը կառուցվել է Աբովյանում 2024 թվականին և կարդիականացվի 2025 թվականին։
Հայաստանում գործում է ռուսական կապիտալով մոտ 300 ընկերություն։
Ռուսաստանը ներդրումներ է կատարում Հայաստանի էներգետիկ համակարգի, կապի և տրանսպորտի ոլորտներում։