ՀՅԴ երիտասարդները մտել են ԵՊՀ. Իրավիճակը լարվեց
Երեւանի բուհերում իրազեկման ակցիա իրականացնող ՀՅԴ-ական երիտասարդները Արցախի ու Հայաստանի դրոշներով մտել են Երեւանի պետական համալսարան: Նրանք վանկարկում են՝ «Ուսանող, միացիր», «Ուսանող ոտքի», «Տեր ենք մեր հայրենիքին»:
Մի քանի երտասարդներ մտան լսարաններից մեկը, ընդհատեցին դասապրոցեսը եւ կոչ արեցին ուսանողներին միանալ իրենց, որպեսզի գործող իշխանություններին հեռացնեն: