չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում

Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում

Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում։ 

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը։

«2024 թվականի պետական բյուջեի հաշվեքննության վերջնարդյունքում արձանագրվել է 83 անհամապատասխանություն և 6 խեղաթյուրում, որոնք չեն ազդել հաշվեքննության կարծիքի վրա, քանի որ հանրագումարով կազմել են հաշվեքննության ենթարկված ծախսերի 0,11 տոկոսը կամ բացարձակ մեծությամբ՝ 3,1 միլիարդ դրամ, ինչն էականորեն ցածր է էականության շեմից»,-իր խոսքում նշեց Ջանջուղազյանը։

Վերջինիս խոսքով՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը՝ բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ և իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն։

«Ըստ այդմ՝ Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում»,-եզրափակեց Հաշվեքննիչ պալատի նախագահը։

  • Կիսվել: