կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հույս ունենք, որ իրավապահ մարմինները թույլ չեն տա հակամարտության՝ Ռուսաստանի տարածք տեղափոխումը. Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ-ի և ուժային կառույցների ղեկավարներին (տեսանյութ)

Հույս ունենք, որ իրավապահ մարմինները թույլ չեն տա հակամարտության՝ Ռուսաստանի տարածք տեղափոխումը. Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ-ի և ուժային կառույցների ղեկավարներին (տեսանյութ)

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ ղեկավարներին, այդ թվում նաև ուժային կառույցների ղեկավարներին՝ վերջիններիս ուշադրությունը Մոսկվայում և ՌԴ այլ խոշոր քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպած պրովոկացիաներին սևեռելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են միության ֆեյսբուքյան էջում:

Նամակներում նշվում է, որ «այն ժամանակ, երբ Ռուսաստանի հայերի միությունը և Միասնական շտաբն իրենց հայրենակիցներին կոչ են անում զգացմունքներին չտրվել, գործել ՌԴ օրենքների շրջանակում և չպատասխանել հանդունգն արարքներին, ադրբեջանցիները, ղեկավարվելով, ըստ ամենայնի, անմիջապես Բաքվից, շուկաներում և ռուսական քաղաքների փողոցներում իրենց ծայրահեղ արտահայտիչ են դրսևորում»:

Ռուսաստանի հայերի միությունից նաև հույս են հայտնել, որ ՌԴ իրավապահ մարմինները օպերատիվ և կոշտ գործողություններ կկիրառեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ և թույլ չեն տա հակամարտության՝ Ռուսաստանի տարածք տեղափոխումը:

 

Գրառմանը կից հրապարակված է նաև տեսանյութ, որում երևում է ռուսաստանյան շուկաներից մեկում բարձրացված և սադրիչ գրառմամբ ադրբեջանական դրոշ:

  • Կիսվել: