երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հուսով եմ, որ մեր հասարակությանը նույնպես կհաջողվի ձերբազատվել սերմանված չարությունից. Լևոն Քոչարյան

Հուսով եմ, որ մեր հասարակությանը նույնպես կհաջողվի ձերբազատվել սերմանված չարությունից. Լևոն Քոչարյան

Հուսով եմ և լավատես, որ մեր հասարակությանը նույնպես կհաջողվի ձերբազատվել բաժանարար գծերից և սերմանված չարությունից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը:

«Այսօր երեխաներիս հետ դիտեցի «Klaus» մուլտֆիլմը, որն ինձ հիշեցրեց մեր այսօրվա իրականությունը: Ֆիլմի հերոսը հայտնվում է մի քաղաքում, որտեղ բոլորը միմյանց հանդեպ ատելությամբ են լցված և որտեղ իսպառ բացակայում է բարությունը: Ի վերջո նրան հաջողվում է ազատել քաղաքը չարից, որի արդյունքում մարդիկ դադարում են հետևել քաղաքը 2 բևեռի բաժանած չար տիրակալներին և սկսում են ապրել բարության մթնոլորտում:

Հուսով եմ և լավատես, որ մեր հասարակությանը նույնպես կհաջողվի ձերբազատվել բաժանարար գծերից և սերմանված չարությունից:

Այս ամենից զատ, առհասարակ, շատ լավ և ուսուցողական մուլտֆիլմ է երեխաների հետ դիտելու համար»,- գրել է նա:

  • Կիսվել: