ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Հունիսի 1-ին հանրապետության մի շարք արգելոց-թանգարաններում երեխաների այցելությունն անվճար կլինի

Հունիսի 1-ին հանրապետության մի շարք արգելոց-թանգարաններում երեխաների այցելությունն անվճար կլինի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ վաղը՝ հունիսի 1-ին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի», «Զվարթնոց», պատմամշակութային արգելոց-թանգարաններ, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց», «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մասնաճյուղերում երեխաների (մինչև 18 տարեկան) համար այցելությունը անվճար է:

Բաց մի՛ թողեք հնարավորությունը մոտ գտնվելու Հայաստանի պատմաշակութային հարուստ ժառանգությանը:

 

  • Կիսվել: