երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հուլիսի 2-ից կգործարկվի հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը

Հուլիսի 2-ից կգործարկվի հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը

Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հուլիսի 2-ից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գործարկվելու է տեխնիկական ժամանակակից լուծումներով և թվային գործիքներով համալրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը, հայտնում են Արդարադատության նախարարությունից:

՛՛Կայքի վերազինման արդյունքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործող կայքն այլևս հասանելի չի լինի, իսկ հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը կգործի https://ajurd.am հասցեով:

Խնդրում ենք 06.07.2021թվականին և դրանից հետո ավարտվող լոտերի աճուրդներին մասնակցելու համար գրանցվել 2021 թվականի հուլիսի 2-ից սկսած՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: