կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Հրդեհ Նոր Արեշ 2-րդ փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում

Հրդեհ Նոր Արեշ 2-րդ փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում

Հոկտեմբերի 28-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ 2-րդ փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։14-ին։

  • Կիսվել: