հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հրդեհ Մասիս քաղաքում․ նախնական տվյալներով՝ կան զnհեր

Հրդեհ Մասիս քաղաքում․ նախնական տվյալներով՝ կան զnհեր

Մայիսի 19-ին՝ ժամը 20։25-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։
 
ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ և երկու տուժած․ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստանում են համապատասխան բուժօգնություն։
 

  • Կիսվել: