ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրդեհ՝ Ջուջեւանում. Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հրդեհ՝ Ջուջեւանում. Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հունիսի 5-ին՝ ժամը 14։39-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջուջևան գյուղում այրվում է փայտաշեն տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջուջևան գյուղի Սևակի փողոցում գտնվող ինքնաշեն փայտe տնակում և տարածվել հարակից քարե շինություն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։13-ին, մարվել՝ 15։26-ին։ Այրվել են փայտե տնակը (մոտ 12 քմ), տարաներ պահեստավորած վառելիքաքսուկային նյութերով, հարակից շինության առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և ջերմահարվել է մոտ 20 պարկ խտացված անասնակեր։

 

  • Կիսվել: