հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արգել գյուղի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Արգել գյուղի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 25-ին` ժամը 12։48-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգել գյուղի 11-րդ փողոցի թիվ 2 շենքի առաջին հարկի բնակարաներց մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաներից մեկին կից տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 13:55-ին: Մասամբ այրվել են մոտ 4 խմ կուտակած վառելափայտ և ծածկը՝ մոտ 18 քմ։

  • Կիսվել: