երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հրդեհ է բռնկվել Բալահովիտի մանկապարտեզում

Հրդեհ է բռնկվել Բալահովիտի մանկապարտեզում

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է մանկապարտեզ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող մանկապարտեզում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 08:17-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ, առաստաղը՝ մոտ 30 քմ և հատակը՝ մոտ 20 քմ:

  • Կիսվել: