կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հրդեհ Արագածոտն գյուղում

Հրդեհ Արագածոտն գյուղում

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 23-ին, ժամը 14:26-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտն գյուղում այրվում է խոտի դեզ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել` 18:40-ին: Այրվել է մոտ 450 հակ կուտակած անասնակեր։

 

 
 

  • Կիսվել: