Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռին մոտ Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի նախաձեռնությամբ Խաչքար է տեղադրվել
Արաբկիր վարչական շրջանից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռին մոտ Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի նախաձեռնությամբ տեղադրվել է Խաչքար։
«Շնորհակալ եմ Աստծուն՝ իմ կյանքի յուրաքանչյուր տարվա, ամեն օրհնության և անցած ճանապարհի համար։ Փորձություններն անխուսափելի են. հպարտ եմ, որ կարողացել եմ դրանք հաղթահարել պատվով: Սիրելի՛ հարազատներ, ընկերներ և բարեկամներ, շնորհակալ եմ բոլորիդ՝ ջերմ շնորհավորանքների, բարեմաղթանքների համար։ Ձեր ուշադրությունն ու անկեղծ սերն անգնահատելի են ինձ համար։ Աստծո կամքով ամենալավն ու ամենաարժեքավորը դեռ առջևում է», - արարողությունից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազատյանը։
Տեսանյութն՝ այստեղ



